Ստամբուլում հայկական եկեղեցու վրա հարձակված անձը կարող է բանտարկվել
Ստամբուլի դատախազությունն ավարտել է Քադըքյոյ շրջանում գտնվող հայկական սուրբ Թագավոր եկեղեցու վրա հարձակման գործով սկսած հետաքննությունը:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, դատախազությունը պահանջում է կասկածյալ Սերդար Քաբանին դատապարտել 4 ամսից մինչև 1 տարի 4 ամսվա ազատազրկման՝ հիմք ընդունելով «պաշտանմունքային վայրերին վնաս հասցնելու» հոդվածով հատկանիշները:
Նշվում է, որ, ըստ բժշկական զննության, կասկածյալը տառապում է հոգեկան հիվանդությամբ և եկեղեցու վրա իրականցրած հարձակման ժամանակ մեղսունակ վիճակում չի եղել:
Դատարան ուղարկված մեղադրականում նշված է, որ դատախազությունը պահանջել է կասկածյալի նկատմամբ ձեռնարկել անվտանգության այնպիսի միջոցներ, որոնք նախատեսված հոգեկան հիվանդություն ունեցողների համար:
Ապրիլի 29-ին Սերդար Քաբանը եկեղեցու դիմապատին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նկարն էր փակցրել, իսկ երբ հաջորդ օրը նկարը չէր գտել, եկեղեցու դռան դիմաց աղբ էր լցրել ու պատին գրել. «Այս հայրենիքը մերն է»:
Հարակից հրապարակումներ`
- Ստամբուլի հայկական եկեղեցու վրա հարձակված անձը տեղափոխվել է հոգեբուժարան
- Ստամբուլի հայկական եկեղեցու վրա հարձակում կատարած անձը ազատ է արձակվել
- Ստամբուլի հայկական եկեղեցուց գողություն է կատարվել
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին