Հասարակություն 20:32 06/06/2018 Հայաստան

Ո՞վ կլինի վճռաբեկ դատարանի նոր նախագահը. կարծիքներ ու սպասելիքներ

Հեղինակ` Անուշ Թորոսյան

Փաստաբանների կարծիքով՝ վճռաբեկ դատարանի նոր նախագահի անձը կարևոր դերակատարություն կունենա։ Փաստաբանների մի մասը իբրև դատարանի նոր նախագահի ցանկալի թեկնածու են նշել ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին։ Panorama.am-ը զրուցեց փաստաբանների հետ՝ փորձելով ի մի բերել Վճռաբեկ դատարանի ապագա նախագահի աշխատանքից ու ոլորտում կատարվելիք փոփոխություններից նրանց սպասելիքները։

Փաստաբան Հովհաննես Չամսարյանը, ով Ազարյանի թեկնածության կողմնակիցն է, նշեց՝ կարծում է, որ այս պարագայում այլընտրանքային տարբերակ չկա՝ հաշվի առնելով համացանցում շրջանառվող այն անձանց անունները, որ նշվում են իբրև Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնին հավակնող անձինք։

«Կարծում եմ՝ հենց պարոն Ազարյանի նախագահությամբ Վճռաբեկ դատարանը կսկսի արդարադատություն իրականացնել։ Այս պահին մենք ունենք վիճակ, որ վճռաբեկ դատարանը մերժում է վարույթ ընդունել բողոքները՝ ստանդարտ պատճառաբանված որոշումներով, իսկ այս պարագայում կարծում եմ, որ հաշվի առնելով նաև իր գործունեությունը, իր կողմից կայացված դատական ակտերի մասնագիտական մակարդակը՝ իր նախագահությամբ կունենանք մի ատյան, որ թերևս իրականում գործող կլինի»,- ասաց նա։

Ըստ փաստաբանի՝ անձի փոփոխությունով պայմանավորված կլինեն նաև համակարգային փոփոխությունները, քանի որ հենց անձի գործունեության արդյունքում է., որ այսօր համակարգը այս վիճակում է։ Հարցին՝ առաջնահերթ, կարևոր ի՞նչ փոփոխություններ կան, որ անհրաժեշտ են համակարգին, Չամսարյանը պատասխանեց, որ առաջնային փոփոխությունը բողոքները վարույթ ընդունելու կամ դրանք մերժելու պատճառաբանված որոշումներն են, իրականում պատճառաբանված որոշումները, որովհետև «ունենք երկու ատյան, երրորդ ատյանում բողոքները ներկայացվում են անհույս՝ իմանալով հանդերձ, որ անգամ քննության առարկա չեն դառնա»։

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ևս Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնին տեսնում է Ազարյանին։ Իր կարծիքը նա հիմնավորում է մի շարք գործոններով, առաջին հերթին՝ դատավորի անձով։ Վարոսյանի գնահատմամբ՝ Ազարյանը անձ է, որ ավելի քան մեկ տասնամյակ դատավոր է աշխատում և իր ամբողջ պրակտիկայի ընթացքում ցույց է տվել, որ դատավորը կարող է կոռումպացված չլինել, զբաղեցնել այդ պաշտոնը։

«Սա ամենակարևորն է, որովհետև մնացած բոլոր արատները բխում են այս հանգամանքից, կոռումպացված չլինելն է, որ նրան հնարավորություն էր տվել իր պրակտիկայի ընթացքում ցուցաբերել նաև ինքնուրույնություն, ցույց տալ, որ դատավորը կարող է ինքնուրույն, իրավունքից բխող որոշումներ կայացնել։ Ես կարծում եմ, որ էական նշանակություն ունի նաև նրա՝ կայացած մարդ լինելը, ոչ միայն որպես իրավաբան, նրա վարած նիստերի որակը, չի եղել դեպք, որ նրա նիստերի ժամանակ կողմերից որևէ մեկի նյարդերը տեղի տան, ես սա էլ եմ կարևորում, որովհետև հիմա արդեն ոչ թե դատավորի, այլ պաշտոնի մասին է խոսքը։ Մեծ նշանակություն ունի, որ անձը որպես մարդ էլ կայացած լինի ու այդ առումով ամբիցիաներ չունենա»,- ասաց նա։

Վարոսյանը նշեց՝ պատահական չէ, որ փաստաբաններից շատերը միանգամից Ազարյանին հիշեցին։ Սպասելիքներից խոսելով՝ փաստաբանն ասաց, որ հատկապես վճռաբեկ դատարանից մեծ սպասելիքներ ունի, կարծում է և հույս փայփայում, որ վճռաբեկ դատարանը կդառնա իրոք օրենքի միատեսակ կիրառումն ապահովող, նախադեպային իրավունքը զարգացնող ատյան, ոչ թե դատարանների «նախարարության» վերադաս։ Ըստ փաստաբանի՝ եթե վճռաբեկ դատարանը օրենքով իր համար սահմանված իրական նշաձողը պահի, դատական համակարգի մնացած՝ ստորադաս ատյաններն ուզած-չուզած պիտի հավասարվեն այդ նշաձողին, ինչը ևս էական է։

«Եթե պիտի վճռաբեկ դատարանի նախագահ նշանակվի մարդ, որն այդ ամենի մեջ թաթախված է եղել տասնամյակներ, ոչ մի փոփոխություն էլ չենք տեսնի, և էական էլ չի լինի՝ ազգանունը կլինի Մկրտումյան, թե Պողոսյան, այստեղ մոտեցման խնդիր է։ Կամ այդ քաղաքականությունը պիտի փոխվի, կամ մենք ունենալու ենք զուտ անձերի փոփոխություն»,- ասաց նա։

Հարցին՝ անձի փոփոխությունը կարո՞ղ է համակարգ փոխել, Վարոսյանը դրական պատասխան տվեց, նկատեց՝ իրականում օրենքները, որոնք կարգավորում են մեր դատական համակարգի գործունեությունը, վատը չեն, լավ օրենքներ են՝ հազար անգամ բարեփոխված, մնացել է կամքը։ «Մենք չունենք օրենսդրական խնդիրներ, որ դեռ պիտի լուծվեն և ժամանակատար են, հիմա արդեն հասել ենք այն ճամփաբաժանին, որ պետք է կամք, իսկ դա կախված է արդեն կոնկրետ անձերից»,- նշեց նա։

Փաստաբան Հայկ Ալումյանը շեշտեց՝ Սահմանադրությամբ և դատական օրենսգրքով արդեն Վճռաբեկ դատարանի նախագահի անձից շատ բան կախված չէ, այնպես որ դատարանի նախագահի փոփոխությունից ինչ-որ դրական կամ բացասական արդյունք չի սպասում։ Փաստաբանը նշեց՝ լավ կլիներ, եթե նշանակվեր անձ, ով հարգված է, հարգանք է վայելում փաստաբանների մոտ, որովհետև այսօր դատական համակարգի նկատմամբ վերաբերմունքը մեծամասամբ ձևավորվում է փաստաբանների կարծիքի հիման վրա։

Նախընտրելի թեկնածուների անուններ Ալումյանը չնշեց. «Իհարկե, մտքումս ունեմ նախընտրելի թեկնածու, բայց ես դատավորներին հրապարակայնորեն գովաբանել կամ դրական կարծիքներ գերադասում եմ չհրապարակել։ Համարում եմ, որ վճռաբեկ դատարանը որպես ատյան եթե չլիներ, ամեն ինչ շատ ավելի լավ կլիներ։ Այն լրիվ ավելորդ է դատական համակարգում»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:31
Համայնքին պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է.Դատախազություն
ՀՀ Դատախազությունից հայտնում են. «Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդում...
Աղբյուր` Panorama.am
14:21
Որպեսզի դասադուլավորները հետ չմնան ուսումնական ծրագրից, կազմակերպեցինք «կրթական դասադուլ». Խաչիկ Աբաջյան
«Ուսանողական տարբեր խմբեր երբ հայտարարեցին, որ միանում են դասադուլներին, և կար մտավախություն, որ երբ ուսանողները չեն գնում լսարան, հետ են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Գեղամ Նազարյան. «Հայաստան» խմբակցությունը լքելու ցանկություն ու մտադրություն չունեմ
«Կիրանցը իմ հայրենի գյուղն է և նրա շուրջ տեղի ունեցող ցավալի իրադարձությունները, բնականաբար, ինձ չեն կարող, մեղմ ասած, չանհանգստացնել և...
Աղբյուր` Panorama.am
14:10
Տավուշի մարզպետի հետ հանդիպումից կիրանցիները դուրս են եկել նեղված, հուզված, վրդովված. Դանիելյան
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր գնացել է Կիրանց և փակ հանդիպում ունեցել բնակիչների հետ, որոնք երեկվանից փակել էին միջպետական ճանապարհը՝...
Աղբյուր` Panorama.am
13:59
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Ակբա բանկի և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) համագործակցությամբ Ակբան ընդհանուր առմամբ 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում փոքր և...
Աղբյուր` Panorama.am
13:45
Բագրատ Սրբազանը ԵՊՀ բակում դասախոսություն է կարդում ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ԵՊՀ կենտրոնական շենքի բակում այսօր մարդու իրավունքների, պարտականությունների, արժեքային համակարգի, պատասխանատվության վերաբերյալ դասախոսությամբ...
Աղբյուր` Panorama.am
13:32
Եկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում և որոշումների մեջ. Անանյան
«Մենք կանգնած ենք խաչմերուկում և ամեն օր կարող է լինել կամ վերելքի, կամ անկման սկիզբ»:
Աղբյուր` Panorama.am
13:13
Սուրեն Պետրոսյան. Մոտ օրերը լինելու է հասարակության հուզող բոլոր հարցերի պատասխանները շատ հստակ
«Անպայման սպասեք քայլերի, ծրագրերի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Տավուշը Հանուն հայրենիքի» նախաձեռնության...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ես ո՞վ եմ՝ բացառեմ կամ չբացառեմ. Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածուների մասին
«Ավետիք Չալաբյանն իմ մտերիմն է, բայց Ավետիքի անունը գոնե մինչև հիմա չի հնչել»,-  ասաց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
12:37
Երեք մարզերում սպասվում են տեղումներ ձյան տեսքով
Մայիսի 18-ի գիշերը Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ` թաց ձյան և ձյան տեսքով։...
Աղբյուր` Panorama.am
12:33
Սփյուռքից աջակցություն կա. Բագրատ Սրբազան
Սփյուռքի տարբեր ներկայացուցիչներ իրենց աջակցությունն ու օգնությունն են հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Արբեջանական դատարանը հերթական անգամ երկարաձգել է հայ բարերար,...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
Հայաստանում ավելացել են քիմիական ու այլ նյութերից, խոտաբույսերից թունավորման դեպքերը։  ԱՆ Հիվանդությունների...
Աղբյուր` Panorama.am
12:15
Բագրատ Սրբազան. Փորձ է արվում ամբողջ պատասխանատվությունը դնել գյուղացիների վրա՝ ընդ որում պառակտելով նրանց
«Գլխավոր խնդիրն այն է, որ մոլորեցնում են մարդկանց։ Երեկ էլ քարտեզներ են հրապարակել, շատ փորձագետներ են խոսել։ Հարցն ի բնե, ի ծնե...
Աղբյուր` Panorama.am
12:03
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը դասախոսություն է կարդում ԵՊՀ բակում
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը ԵՊՀ բակում է։ Այստեղ հավաքվել են բազմաթիվ ուսանողներ՝ լսելու Սրբազանի դասախոսությունը։ Մինչ...
Աղբյուր` Panorama.am
11:47
Ուզեցի բոլոր կուսակցությունները ներկա լինեն, միասին որոշակի եզրահանգման գանք. Բագրատ Սրբազանը` վաղվա հանդիպման մասին
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանը երթով գնում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելու։ Նախքան ԵՊՀ հասնելը, Բագրատ Սրբազանը...
Աղբյուր` Panorama.am
11:20
Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջան կատարած պետական ​​այցի շրջանակում մայիսի 17-ին նախագահ Իլհամ Ալիևի հետ այցելել է Բաքվի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ուժեղ քամին ծառերը և հենասյունը շրջել է մեքենաների վրա
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Փրկարարները հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի հատվածից Մայիսի 16-ին, ժամը 15:55-ին...
Աղբյուր` Panorama.am
11:08
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ
Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի...
Աղբյուր` Panorama.am
11:03
Փաստաբան. Ոստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին
Ոստիկանությունից հայտնում են, որ հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Աղբյուր` Panorama.am
10:56
Իջևանում արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի 111/2 հասցեին հարող ճանապարհահատվածում գործող լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
10:53
Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր է դարձել
Հունաստանի Լուտրակի քաղաքում մայիսի 15-18-ը անցկացվում է ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունը։ Ազատ ոճային ըմբիշ, 68 կգ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մալյանի զգուշացումը ՔԿՀ-ից. Ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք
Ազատազրկված Նարեկ Մալյանը, արձագանքելով հարևան Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին ու դրա հնարավոր հետևանքներին, քրեակատարողական...
Աղբյուր` Panorama.am
10:25
«Հայրենիքը «վարի է գնում», եկեք այն փրկենք, հետո նոր կհասկանանք, թե ով է ռուսամետ, ով՝ թուրքամետ». Արկադի Մեհրաբյան
Ի՞նչ սկզբունքային քայլեր են պետք Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը, որոնք կներգործեն հասարակության հոգեբանության վրա և կապահովեն փողոց ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ֆոգի վայրենի ընկերը. Նա ստախոս է. Դանիական պարբերականը՝ Փաշինյանի մասին
Նիկոլ Փաշինյանի՝ Դանիա կատարած այցին ու դրա ընթացքում «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ին մասնակցությանն ու դրա դեմ...
Աղբյուր` Panorama.am
10:04
ԵՄ-ում կապույտ հազի դեպքերի աճ է գրանցվել
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը զգուշացնում է ԵՄ երկրներում կապույտ հազի դեպքերի տասնապատիկ աճի մասին։...
Աղբյուր` Panorama.am
09:42
Մայիսի 17-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 17-ին ժամը 09:25-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.72 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է
Արբանյակային լուսանկարների դիտարկումը բացահայտել էր, որ ադրբեջանական կողմը հիմնահատակ ավերել էր Բերձոր քաղաքի Սբ. Համբարձման եկեղեցին։ Նախքան...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հանրահավաքի մասնակիցը՝ Ալեքսանյանին. «Ըստ էս թափոնի, ես հրաժարվել եմ 50000 դրամից, որպեսզի 3000 դրամ ստանամ»
Քաղաքացի Լուսինե Հարոյանն արձագաքնել է ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի այն գրառմնաը, թե մայիսի 9-ի հանրահավաքի մասնակիցներին 3 հազար դրամ են բաժանել...
Աղբյուր` Panorama.am
09:15
Ոսկանյան. Պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային կառույցից
«Դատելով ամեն ինչից, այս պահի դրությամբ Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
12:35 17/05/2024

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}