Գևորգ Կոստանյանը նոր կառավարության ծրագիրը «նպատակների հուշագիր» է որակում
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը որակում է կառավարության ծրագիրը. «Ծանոթացել եմ: Եթե ընդհանուր բնութագիր տամ, միջազգային իրավունքում մի լավ տերմին կա՝ «Memorandum of understanding», այսինքն՝ նպատակների հուշագիր։ Սա իմ ձևակերպումն է»։
Նման տեսակետ նա հայտնեց այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։
Կոստանյանը նշեց, որ ծրագրում ինքը չի տեսել նպատակների իրագործման մեթոդն ու ճանապարհը. «Բացի նպատակների ընդգծումից՝ դրանց իրագործման ուղղված մեթոդաբանություն, քայլերի հաջորդականություն, գործողությունների ծրագիր չեմ տեսել»:
Կոստանյանը նաև ընդգծեց, որ նպատակի տեսակետից ծրագիրն ընդունելի է. «Բազմաթիվ խնդիրներ կարող են լինել, դա ժամանակի հարց է։ Նկատի ունենալով, որ այդ քայլերը չկան, չեմ կարող ասել, դա մեզ համար ընդունելի կլինի, թե ոչ»:
Հարցին՝ դե՞մ, թե կողմ է քվեարկելու կառավարության ծրագրին, Կոստանյանը հստակ պատասխան չտվեց. «Կարծում եմ՝ պատասխանիս իմաստը հասկացաք»:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը