Գերմանիան հանդես է եկել Ռուսաստանը G8-ի կազմ վերադարձնելու դեմ
Ռուսաստանի՝ «Մեծ ութնյակ» վերադառնալու առիթ առայժմ չկա։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, գրում է «Լենտա.ռու»-ն։
Վերջինիս հարցրել են՝ պե՞տք է G8-ի շրջանակենում կապեր հաստատել Մոսկվայի հետ։ Մերկելը պատասխանել է, որ «ութնյակի» ձևաչափը ենթադրում է նրա անդամների կողմից միջազգային իրավունքի կատարումը։ «Ղրիմի բռնակցումը Ռուսաստանի կողմից միջազգային օրենքի կոպտագույն խախտում էր»,- ասել է կանցլերը։
Հատկանշական է, որ հունիսի 3-ին Ձախ կուսակցության խմբակցության համանախագահ Սառա Վագենկնեխթը բունդեսթագում հայտարարել էր, որ Մոսկվայի վերադարձը «մեծ ութնյակ» անհրաժեշտություն է համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան