Կարբի համայնքում զինված միջադեպի մասնակիցներից ևս երկուսը ձերբակալվել են
Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ մայիսի 27-ին Կարբի համայնքում տեղի ունեցած զինված միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ. արդյունքում` մեղադրանք է առաջադրվել մեկ անձի, երկուսը՝ ձերբակալվել: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կարբի համայնքում՝ համայնքապետարանին հարակից տարածքում, մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի, կիրառվել հրազեն, առանձին մասնակիցների կողմից օգտագործվել մահակներ, կտրող-ծակող գործիք։ Միջադեպի ժամանակ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 4 անձ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 112-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ միջադեպի մասնակիցների ամբողջական շրջանակը հստակեցնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Կարբիում զինված միջադեպի գործով մեկ անձ ձերբակալվել է
- Կարբիում տեի ունեցած ծեծկռտուքի գործով կան կասկածյալներ
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը