Հույս ունեմ գոհ եք, որ Ազգային ժողովը մեր կառավարությանը վստահության քվե է տվել. Վարչապետ
«Հույս ունեմ լավ տրամադրություն ունեք և գոհ եք, որ Ազգային ժողովը մեր կառավարությանը վստահության քվե է տվել»,- այս մասին գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ ԱԺ-ում երեկ հաստատվել է կառավարության ծրագիրը և ինչպես պայմանավորվել են, այժմ պետք է հաստատել միջոցառումների ցանկը, որը բխում է կառավարության ծրագրից:
«Եկեք պայմանավորվենք, որ մեկշաբաթյա ժամկետում յուրաքանչյուր նախարարություն ներկայացնում է միջոցառումների ցանկը, և հաջորդ կառավարության նիստին փորձենք այդ միջոցառումների ծրագիրը հաստատել՝ դրանք ի կատար ածելու համար», - նշեց վարչապետը: