Հարկային եկամուտների աճը կազմել է 110 մլրդ դրամ. Ատոմ Ջանջուղազյան
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում 2017 թվականի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության զեկուցող Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր անդրադարձավ հարցին, թե 7.5 տոկոս տնտեսական աճն ինչպե՞ս է իր արտացոլումը գտել բյուջեում:
Նրա խոսքով՝ պետք է հաշվի նստել այն հանգամանքի հետ, թե որքանով է 2017 թվականի տնտեսական աճը լինելու շարունակական, ինչ հնարավորություններ է տվել և որքանով են այս աճի տրված հնարավորություններն իրենց արտոցոլումը գտել բյուջեի կատարման հիմնական ցուցանիշներում:
«Հիմնականում քննարկման առարկա էր հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը և հարկերի մակարդակը: ՀՆԱ անվանական մեծությունից հարկերն առաջանում են այն դեպքում, երբ 7.5 տոկոսը վերաբերում է իրական աճին, իսկ, եթե անվանական մեծության ՀՆԱ-ի աճը գնահատենք, ապա դա կազմել է 9.8 տոկոս, իսկ հարկային եկամուտների աճը 2016 թվականին համեմատած, եթե մենք հաշվի ենք առնում ԱԱՀ-ի վերադարձման գործոնը, ապա եղել է 110 մլրդ դրամ կամ 10.8 տոկս: Սա խոսում է նրա մասին, որ հարկ-ՀՆԱ հարաբերություն բերալավել է 0.4 տոկոսային կետով»,- նշեց նախարարը:
Խոսելով այն հարցի շուրջ՝ արդյոք 2017 թվականի բյուջեն իր առջև դրած նպատակադրումներին կարողացել է հասնել, թե՝ ոչ, Ջանջուղազյանն ասաց՝ հիշեցնելով, որ նպատակ էր դրված՝ հարկաբյուջետային քաղաքականութունը լինի պարտքը կայունացնող:
Նախարարը շեշտեց, որ 2016 թվականին առկա էր բյուջեի դեֆիցիտի այնպիսի մակարդակ, որ հասնում էր ՀՆԱ-ի 5.6 տոկոսին, այսինքն՝ հարկավոր է այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը կբերեր ավելի ցածր դեֆիցիտի մակարդակի:
Ատոմ Ջանջուղազյանը վսհատեցրեց, որ 2017 թվականի բյուջեով հաջողվել է կարգավորել նշված խնդիրը:
«Եթե նայում ենք ՀՆԱ-ի նկատմամբ դեֆիցիտի հարաբերակցությունը ցուցանիշին ու համեմատում ենք 2 թիվ, նկատում ենք, որ 5.6-ի դիմաց մենք ունեցել ենք 4.8 տոկոս: Ինչպես նաև բոլոր ծախսերը, որոնք նախանշված էին բյուջեի ծախսային մասում՝ բյուջետային ծրագրերի տեսքով, ամբողջության ու ժամանակին իրականացվել են: Սա նշանակում է, որ ծախսային մասում չենք ունեցել խնդիրներ, որոնք կարող էին իրենց հետևանքներն ունենալ»,- ամփոփեց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը