Զոհրաբ Մնացականյան. Մենք Կոսովոն էլ չենք ճանաչել
«Մենք կողմ ենք հակամարտությունների խաղաղ կարգավորմանը»,-այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում:
Վլադիմիր Սոլովյովը Հայաստանի ԱԳ նախարարին հարցրել է՝ Հայաստանը համարում է, որ ԼՂ ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, Կովկասում երկու պետություն կա՝ Աբխազիան ու Հարավային Օսիան, որոնք ինքնորոշվել են, հնարավոր է Հայաստանը ճանաչի դրանց անկախությունը:
«Մենք ձեռնպահ ենք մնում ԼՂ անկախության ճանաչումից, քանի որ բոլոր հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու կողմնակից ենք»,-ի պատասխան ասել է Մնացականյանը:
Հստակեցնող հարցին՝ այսինքն Հայաստանը չի՞ ճանաչելու այս երկրների անկախությունը, Զոհրաբյանն արձագանքել է. «Մենք Կոսովոն էլ չենք ճանաչել»:
Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական գործընթացների՝ ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունների վրա հնարավոր ազդեցությանը՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցած բոլոր փոփոխությունները արտաքին քաղաքական օրակարգ չեն ունեցել:
«Մտադրություն կա շարունակել խաղաղ կարգավորմանն ուղղված կուրսը համանախագահների շրջանակում»,-ասել է նա՝ ընդգծելով, որ հայկական կողմի համար ամենակարևոր հարցերը ԼՂ 150 հազար բնակչության անվտանգությունն է ու կարգավիճակը:
Հարակից հրապարակումներ`
- Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մոսկվայում կրթություն ստացող հայ ուսանողների հետ
- Մնացականյանը խոսել է Լավրովի լեգենդար որակների մասին
- Լավրովը մեկնաբանել է Արցախի՝ բանակցային գործընթաց վերադառնալու հնարավորությունը
- Մնացականյան. Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի առաջներթություններից մեկն է մնում
- Զոհրաբ Մնացականյանը նախապատրաստվում է մոսկովյան հանդիպումներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին