Ազատ Դեմոկրատներ կուսակցության առաջարկները՝ ԸՕ-ում փոփոխություններ կատարելու վերաբերյալ
«Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո նոր կառավարության կարևորագույն և առաջնային քայլերից մեկը պետք է լինի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որը սակայն պետք է անցկացվի փոփոխված և բարելավված Ընտրական օրենսգրքով»,- այս մասին ասված է Ազատ Դեմոկրատներ կուսակցության տարածած հաղորդագրության մեջ, որտեղ ներկայացրել են իրենց առաջարկները ՀՀ Ընտրական օրենսգրքում և ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ։
Ազատ Դեմոկրատներ կուսակցությունն առաջարկում է․
1. ՀՀ Ընտրական օրեսգրքի 77-րդ հոդվածը ձևակերպել հետևյալ բովանդակությամբ. «Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, Հանրապետության ողջ տարածքն ընդգրկող մեկ բազմամանդատ ընտրատարածքից` կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի ընդհանուր ցուցակով։
2. ՀՀ Ընտրական օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասը ձևակերպել հետևյալ բովանդակությամբ. «Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն (կուսակցությունների դաշինք) առաջադրում է թեկնածուների համապետական ընտրական ցուցակ, որը կարող է բաղկացած լինել երկու մասից»:
3. ՀՀ Ընտրական օրենսգրքի 83-րդ հոդվածի 8-րդ մասը ձևակերպել հետևյալ բովանդակությամբ. «Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) համապետական ընտրական ցուցակները հաստատվում և առաջադրվում են կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի որոշմամբ (դաշինքի անդամ կուսակցությունների մշտական գործող ղեկավար մարմինների որոշումներով): Համապետական ընտրական ցուցակների բոլոր էջերը կնքում և ստորագրում է կուսակցության (դաշինքի անդամ կուսակցությունների) իրավասու անձը»:
4. Առաջարկում ենք վերացնել ԸՕ-ով սահմանված կոալիցիաներ կազմելու արգելապատնեշը։ Մասնավորապե՝ ԸՕ 97-րդ հոդվածը ձևակերպել հետևյալ բովադակությամբ. «Սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված որոշումն ընդունվելուց հետո՝ վեց օրվա ընթացքում, ընտրական արգելապատնեշները հաղթահարած ցանկացած կուսակցություն, կուսակցությունների դաշինք կարող է քաղաքական կոալիցիա կազմել ընտրական արգելապատնեշները հաղթահարած այլ կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է մանդատների ընդհանուր թվի 54 տոկոսը ստանալու համար, և նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի վերաբերյալ»:
Առաջարկներն ամբողջությամբ՝ այստեղ։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը