Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հետ երկխոսության համար հեռանկարներ չի տեսնում
Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Բահրամ Քասեմին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններն անհնար են, քանի որ ամերիկյան կողմն օգտագործում է «սպառնալիքի լեզուն»:
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս չպետք է ունենա Իրանի հետ համաձայնության հասնել, դրա փոխարեն նա պետք է դադարեցնի տարբեր երկրների ու ազգերի նկատմամբ պատժամիջոցների ու սպառնալիքների կիրառումը:
«Քանի դեռ ԱՄՆ-ն չի սկսել հզոր քաղաքակրթություն ունեցող ու հնագույն իրանական ժողովրդի հետ խոսել հարգանքով, ոչ թե սպառնալիքներով ու պատժամիջոցներով, որևէ հեռանկար ԱՄՆ-ի հետ որևէ ոլորտում հնարավոր չէ պատկերացնել»,-ասել է նա: