Ռեստորանային համալիրի տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Շենգավիթի բաժնում ստացվել է Երևանի «ԵԼՔ» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի 03.05.2018 թ. դիմումը, որ «Վարդանանք» ռեստորանային համալիրի երաժշտության ձայները խանգարում են հարակից տարածքի բնակիչների անդորրը, ինչով խախտվում են լռության կանոնները: Ա. Բախշյանը խնդրել է պարտավորեցնել ռեստորանի տնօրինությանը պահպանել լռության կանոնները:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություններ են վերցվել «Վարդանանք» ռեստորանային համալիրի հարակից տարածքի բնակիչներից, ովքեր նշել են, որ սահմանված ժամից` 23.00-ից հետո իրենք երաժշտության ձայներ չեն լսել:
Իր հերթին «Վարդանանք» ռեստորանային համալիրի տնօրենը ստորագրությամբ պարտավորվել է օրենքով սահմանված կարգով պահպանել լռության կանոնները, իսկ նախատեսված ժամից հետո իրենք երբևէ չեն խանգարել բնակիչների անդորրը և այսուհետ ավելի հետևողական կլինեն:
Կատարված աշխատանքների մասին գրավոր տեղեկացվել է դիմումատուն` Անահիտ Բախշյանը:
02.06.2018 թ. ժամը 23.30-ին ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել նշված տարածքի մի բնակչուհուց, որ «Վարդանանք» ռեստորանային համալիրի երաժշտության ձայները խանգարում են իրենց հանգիստը:
02.06.2018 ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ կատարվել է իրավախախտում, ինչի կապակցությամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:
Նյութերի նախապատրաստման ընթացքում կայացվել է որոշում, ինչով «Վարդանանք» ռեստորանային համալիրի տնօրենը ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության:
Արդյունքների մասին գրավոր հայտնվել է ոստիկանություն ահազանգած քաղաքացուն:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը