Հանգստյան օրերին սպասվում է կարճատև անձրև
Հունիսի 9-10-ն առանձին շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:
ԱԻՆ պաշտոնական էջի փոխանցմամբ, օդի ջերմաստիճանը մինչև հունիսի 9-11-ն էապես չի փոխվի, 12-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում հունիսի 9-10-ն անձրևի հավանականությունը փոքր է: 11-13-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում հանգստյան օրերին ցերեկը ջերմաստիճանը կտատանվի +27-+29-ի սահմաններում:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը