Հայկական կողմը թույլատրել է ադրբեջանցիներին կարճ ժամանակով մոտենալ գերեզմանատեղիին
Հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ երի հրամանատարությանը, խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներ։
ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, նման խնդրանք այդ հատվածում Ադրբեջանական կողմը հայտնել է առաջին անգամ։
«Հայկական կողմը հավատարիմ լինելով մարդասիրական նորմերին և մշտապես կատարելով լարվածության թուլացման քայլեր, համաձայնել է թույլատրել խաղաղ բնակիչներ կարճ ժամանակով մոտենալ գերեզմանատեղիին»,-նշում է ՊՆ խոսնակը: