Հասարակություն 10:37 10/06/2018 Հայաստան

Չո Լա Աուն. «Ավրորա 2018»-ի մրցանակակիրը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մեծարում է մեծարգո իրավաբան Չո Լա Աունին՝ Մյանմայում ընդդեմ անարդարության և հանուն ռոհինջա ժողովրդի իրավունքների մղած պայքարում դրսևորած անհատական զոհողությունների համար: 

«Ավրորա» նախաձեռնության կայքը տեղեկացնում է, որ այսօր ամենամյա «Ավրորա» մրցանակի երրորդ դափնեկիր է ճանաչվել իրավաբան և ակտիվիստ Չո Լա Աունը՝ մեծարանքի արժանանալով այն նվիրումի համար, որով նա, չնայած բոլոր բռնաճնշումներին, հետապնդումներին և հալածանքներին, պայքարել է մյանմացի ռոհինջա ժողովրդի հավասարության, կրթության և մարդու իրավունքների համար։ Նրա անունը՝ որպես դափնեկիր, հայտարարվել է Հայաստանում՝ արևածագին Արարատ լեռան ստվերի տակ տեղի ունեցած միջոցառման ընթացքում: «Ավրորա» մրցանակը շնորհում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների։ Չո Լա Աունը «Ավրորա» մրցանակի 2018թ. դափնեկիր է ընտրվել 115 երկրից առաջադրված 750 թեկնածությունների ցանկից։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր և մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը Չո Լա Աունի մասին դրվատանքի իր խոսքում ասել է. «Հիշելով, թե Ցեղասպանության ընթացքում բռնի տեղահանության ճանապարհներին հայերը և հատկապես կանայք ու երեխաներն ինչպիսի սարսափների ու վայրագությունների են ենթարկվել, մենք մեծագույն պատասխանատվությամբ այժմ ոտքի ենք կանգնել՝ աջակցելու Չո Լա Աունի մարդապաշտպան գործին, որը մի օր հանգեցնելու է նրան, որ գործի դրվեն պետական և միջազգային օրենքներ՝ կոչված պաշտպանելու մարդկանց խոցելի խմբերին։ Սեփական կյանքի համար մեծագույն սպառնալիքի պայմաններում Չո Լա Աունն անում է վիթխարի աշխատանք՝ օրինակ դառնալով այն հեռահար ազդեցության, որ կարող է ունենալ մեկ անհատը՝ սկիզբ դնելով մեծ շարժման և օգնելով մարդկանց վերափոխելու իրենց կյանքը»։

Որպես «Ավրորա» մրցանակի 2018 թ. դափնեկիր՝ Չո Լա Աունն ստանալու է 100,000 ԱՄՆ դոլարի պարգեւ, ինչպես նաև նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ մրցանակի 1,000,000 ԱՄՆ դոլարի մրցանակն իր ընտրությամբ նվիրաբերելով հետևյալ երեք միջազգային կազմակերպություններին, որոնք Մյանմայում բժշկական օգնություն և օժանդակություն են տրամադրում փախստականներին.

«Բժիշկներ առանց սահմանների», Լոնդոն (Médecins Sans Frontières)

MERCY Մալայզիական բժշկական նպաստամատույց, Մալայզիա (Malaysian Medical Relief - MERCY Malaysia)

Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողով, Շվեյցարիա, ԱՄՆ (ICMC – International Catholic Migration Commission)

Չո Լա Աունը տասնամյակներ շարունակ մեծ նվիրումով գործել է՝ իրավապաշտպանի իր հմտություններն ի սպաս դնելով քաղաքացիությունից զրկված ռոհինջա ժողովրդի մարդու հիմնարար իրավունքների համար մղած պայքարին։ Նրա նվիրումը Մյանմայի կառավարության կողմից հետապնդվող հարյուր հազարավոր մուսուլման փախստականների և կրթությունից զրկված երեխաների իրավունքների և արդարության պայքարին զորեղ է, քան երբեւէ։ Ստանձնած առաքելության հետեւանքով, կյանքի 12 տարին նա անցկացրել է բանտարկության մեջ՝ ինչը ծանրագույն զրկանքների ենթարկել նրա սեփական ընտանիքին։

«Ավրորա» մրցանակի 2018թ. դափնեկիր հռչակվելու վերաբերյալ Չո Լա Աունն ասել է. «Իմ ժողովուրդը ենթարկվում է դաժան սահմանափակումների և արդեն կորցրել է իր խիզախությունն ու սեփական ուժերի նկատմամբ հավատը, դարձել անգրագետ, ուստիև՝ ընչազուրկ։ «Ավրորա» մրցանակի աջակցությունը կարեւոր ճանաչում է բերում մարդու իրավունքների խախտումների ենթարկված բոլոր մուսուլմաններին, և ռոհինջա ժողովրդի թշվառ կացությունն օրեցօր ավելի նկատելի է դառնում միջազգային հանրությանը»։

«Չո Լա Աունի գործը «Ավրորա» մրցանակի ոգու մարմնավորումն է։ Նա ի ցույց է դնում այնպիսի բացառիկ ազդեցություն, որպիսին անհատը կարող է ունենալ հաճախ անխափանելի թվացող անարդարության դեմ պայքարելիս, և ոգեշնչում է մեզ՝ տեսնելու, թե որքան մեծ հետք կարող է թողնել աշխարհի ամենախոցելի մարդկանց օգնելուն ի նպաստ կատարված խիզախ քայլը»,– ասել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Իռլանդիայի նախկին նախագահ եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնը։

«Ավրորա» մրցանակի 2018թ. դափնեկրին պատվելու համար Հայաստան են ժամանել միջազգային մարդասիրական հանրության առաջատար ներկայացուցիչներ, ինչպես նաև «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամներ, որոնց թվում են Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիրին Էբադին, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիր եւ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բերնարդ Քուշները, Լոնդոնի կայսերական քոլեջին կից Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Արա Դարզին և ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը։

Չո Լա Աունին շնորհավորել է նաեւ բժիշկ Թոմ Քաթինան։ 2017 թվականին նրան «Ավրորա» մրցանակ է շնորհվել Սուդանի հարավի՝ պատերազմներից ավերված և մարդասիրական օգնությունից զրկված Նուբա լեռների 750,000 բնակիչներին անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելու գործում դրսևորած բազմամյա բացառիկ նվիրումի համար։ Նա ասել է. «Ավրորա մրցանակն իսկական լույս է վառել Նուբա լեռների ժողովրդի համար՝ օգնելով վերականգնել մեր համայնքի ոգին ու տոկունությունը և արդյունքում պահպանել մարդկանց կյանքը։ Հպարտ եմ, որ «Ավրորա» մրցանակի դափնեկիր է նաև այնպիսի անձնազոհ մարդասեր, ինչպիսին Չո Լա Աունն է։ Շնորհավորում եմ նրան մրցանակն ստանալու առթիվ և ողջունում այսքան ազնիվ գործի համար մղած պայքարում նրա անհավատալի անձնվեր ջանքերը»։

«Ավրորայի» միջոցառումների մասնակիցները մեծարանքի են արժանացրել նաև այն ներդրումը, որ ունեցել են «Ավրորա» մրցանակի 2018թ. մյուս երկու հերոսները՝ կանանց իրավունքների պաշտպան և Հնդկաստանի «Փրաջվալա» կազմակերպության  համահիմնադիր Սունիտա Քրիշնանը և Մեքսիկայում կենտրոնաամերիկյան ներգաղթյալներին աջակցող «72. տուն եւ ապաստան միգրանտների համար» կազմակերպության հիմնադիր Հայր Թոմաս Գոնսալես Կաստիլյոն։

«Ավրորա» մրցանակի համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև Ընտրող հանձնաժողովի պատվավոր անդամները միաձայն շնորհավորում են Չո Լա Աունին և «Ավրորա» մրցանակի 2018թ. հերոսներին՝ ցուցաբերած բացառիկ ջանքերի համար։ Որպես մերօրյա հերոսներ, որ հանուն այլոց փրկության վտանգի են ենթարկում սեփական կյանքը՝ նրանք ներշնչանքի մեծագույն աղբյուր են համաշխարհային հանրության համար, որպեսզի վերջինս էլ խիզախորեն և անձնվիրաբար ոտքի կանգնի՝ հանուն մարդկայնության։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:52
Պետական բյուջեով ֆինանսական միջոցներ նախատեսված չեն Շուռնուխի բնակիչների համար
2024 թվականի պետական բյուջեով ֆինանսական միջոցներ նախատեսված չեն Շուռնուխի այն բնակիչների ամսական վճարումների համար, որոնք դեռ չեն ստացել...
Աղբյուր` Panorama.am
16:42
Հայաստանի արտահանման 75%-ը ոսկի և ադամանդ է. Աղասի Թավադյան
Տնտեսագետ, tvyal.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանը գրում է. «Հայաստանի արտահանման 75%-ը ոսկի և ադամանդ է: Մեր տնտեսությունը ...
Աղբյուր` Panorama.am
16:08
ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքի մարզից
ՌԴ սահմանապահները սկսել են Սյունիքի մարզից դուրս գալ։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նրանք սկսել են փակել իրենց շարժական տեղակայման...
Աղբյուր` Panorama.am
14:55
Եղանակի տեսությունն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում
ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են առաջիկա օրերի եղանակի տեսությունը. «Երևան...
Աղբյուր` Panorama.am
14:45
Եկեղեցու ներկայիս ակտիվությունն ունի խորհրդանշական դեր. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ամենայն հարգանքով Բագրատ Սրբազանի հանդեպ, եթե վարչապետի հավակնությունը լուրջ է, ինչը կարծում եմ...
Աղբյուր` Panorama.am
14:39
Ուկրաինական ԶՈւ հրթիռակոծության հետևանքով փլուզվել է Բելգորոդի 10 հարկանի շենքի մի հատվածը
Բելգորոդի բարձրահարկ շենքում, որը տուժել է ուկրաինական ԶՈւ հրթիռակոծությունից, փլուզվել է ձեղնահարկի վերջին հատակն ու տանիքը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բոլորին այսօր 18:30-ին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ՝ կարևոր ուղերձների. Բագրատ Սրբազան
«Բոլորին այսօր 18:30-ին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ՝ կարևոր հանրահավաքի, կարևոր ուղերձների»,-Սուրբ Գրիգոր Լուսավորիչ...
Աղբյուր` Panorama.am
14:15
Ոստիկանների բռնի գործողությունների հետևանքով հիվանդանոցում հայտնված Արմեն Բաղդասարյանը մասնակցել է Պատարագի
Երեկ ոստիկանների բռնի գործողությունների հետևանքով հիվանդանոցում հայտնված Արմեն Բաղդասարյան այսօր  Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր...
Աղբյուր` Panorama.am
13:18
Ծննդյան արարողության մասնակիցների վիճաբանությունը վերածվել է դանակահարությամբ ծեծկռտուքի
Մայիսի 11-ին, դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում  ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու...
Աղբյուր` Panorama.am
12:37
Բագրատ Սրբազանը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում իր խոսքն ուղղեց հասարակությանը
Բագրատ Սրբազանը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցվող Սուրբ Պատարագին իր խոսքն ուղղեց հասարակությանը: Նա հայտնեց, որ...
Աղբյուր` Panorama.am
11:51
Լույս աշխարհ է եկել ՀՀ պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
«Լույս աշխարհ է եկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի համանուն...
Աղբյուր` Panorama.am
11:29
Կարող ենք 6 տարի հանդուրժել այս աննորմալ կյանքը, բայց փոփոխություն ուզում ենք մի քանի օրում. Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե  Հովհաննիսյանը գրում է. «Շարժման ժամկետները և արդյունքները. երբ և ինչ Մենք...
Աղբյուր` Panorama.am
11:17
Եկող շաբաթվա ընթացքում, շատ կարևոր գործեր կա, որ պետք է անենք.Գառնիկ Դանիելյան
«Շատ կարևոր եմ համարում, որ հասարակության արթնացման գործընթացը սկսել և շարունակվում է»,-Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
10:43
Եթե այսպես շարունակվի՝ ընդդիմադիր ցուցարար սպանելու համար Նիկոլը ոստիկանության ղեկավարությունը պարգևավճար է տալու. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Այս և բազմաթիվ այլ լուսանկարներ ու տեսանյութեր մեր ոստիկանությանը պատիվ...
Աղբյուր` Panorama.am
10:34
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Սուրբ Պատարագ է մատուցվում, որին մասնակցում է Բագրատ սրբազանը
Բագրատ Սրբազանը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում այսօր մասնակցում է մատուցվող Սուրբ Պատարագին: Հիշեցնենո, որ Քրիստոսի...
Աղբյուր` Panorama.am
10:23
Էրդողանն ու Միցոտակիսը կքննարկեն հարաբերությունների «ճանապարհային քարտեզը»
Թուրքիայի և Հունաստանի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Կիրիակոս Միցոտակիսը երկուշաբթի օրը կորոշեն այն ճանապարհային քարտեզը, որին Անկարան և...
Աղբյուր` Panorama.am
09:54
«Ռազբորկա» ու կրակոցներ ոստիկանության Մասիսի բաժնի «քթի տակ»
«Այսօր՝ մայիսի 11-ին, հերթական ռազբորկան ու կրակոցներն են հնչել Մասիս քաղաքում՝ ոստիկանության Մասիսի բաժնից գրեթե 1 կմ հեռավորության վրա,...
Աղբյուր` Panorama.am
08:44
Եկեղեցին այսօր նշում է Երկրորդ Ծաղկազարդը
Քրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը: Տոնի անվանումն առաջացել է Ս. Հարությանը նախորդող...
Աղբյուր` Panorama.am
08:32
«Եվրատեսիլ»-ում Հայաստանը 8-րդ տեղը գրավեց
«Եվրատեսիլ-2024» երգի միջազգային մրցույթում հաղթեց Շվեյցարիայի ներկայացուցիչ Նեմոն՝ The Code երգով: Ազգային ժյուրիների և...
Աղբյուր` Panorama.am
23:02
Բագրատ Սրբազանը վաղը Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում
Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: Պատարագի սկիզբը ժամը 10:30-ին։
Աղբյուր` Panorama.am
22:36
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 99-րդ թողարկումը
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթ 99-րդ թողարկումը։ Այսօրվա հերթապահներն են  հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը,...
Աղբյուր` Panorama.am
21:36
Հազարավոր մարդիկ պահանջում են Փաշինյանի հրաժարականը. Ինչպե՞ս է լուսաբանում միջազգային մամուլը Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարը
«Հայաստանում հազարավոր ցուցարարներ, որոնք զայրացած են կառավարության՝ սահմանամերձ որոշ գյուղեր Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ որոշումից,...
Աղբյուր` Panorama.am
21:01
Աֆղանստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 300-ի
Աֆղանստանի հյուսիսում գտնվող Բաղլան նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 300-ի։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:13
Եթե ՔՊ-ականներն ապաշխարեն, և եթե ժողովուրդը դրա դիմաց ների իրենց, ես ո՞վ եմ, որ չներեմ. Արմեն Աշոտյան
Քաղաքացի Սարգիս Կարապետյանը, դիմելով շուրջ 11 ամիս կալանավայրում գտնվող քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, հարցրել է. «Աշոտյան...
Աղբյուր` Panorama.am
20:02
Ծնվել է Անդրեի որդին
Ամերիկայի Միացիալ Նահանգներում ծնվել է երգիչ Անդրեի որդին։ Այս մասին գրում է Armlur-ը։ «Անդրեն այս մասին լռում է, քանի որ հղի կնոջ՝...
Աղբյուր` Panorama.am
19:36
Աննա Այվազյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Սերբիայում անցկացվող Սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության 50 կգ քաշային կարգում Աննա Այվազյանը նվաճեց ոսկե մեդալ։ Անի Մարտիրոսյանը /54կգ/...
Աղբյուր` Panorama.am
19:25
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատալսումները կմեկնարկեն երկուշաբթի
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմի»-ի գործ) նախնական դատալսումները կմեկնարկեն երկուշաբթի օրը՝...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սփյուռքը հանուն Տավուշի. Հավաք Նյու Ջերսիում
ԱՄՆ Նյու Ջերսիի Սուրբ Վարդանանց եկեղեցու համայնքը հավաք է անցկացրել ի աջակցություն Տավուշի։ Հավաքից լուսանկարներ հրապարակել է «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
18:38
Տիգրան Աբրահամյան. Հայաստանի կառավարիչները իրենց միակողմանի զիջումները փորձ են անում «սղցնել» պատերազմի շանտաժի շրջանակներում
«Պաշտպանության նախարարությանն ուղղված գրությանս հիման վրա հանդիպեցի ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետին` հասկանալու, թե ի՞նչ քարտեզների և...
Աղբյուր` Panorama.am
18:30
ՊՆ-ն նյութը հորինված է որակում
«Լրատվամիջոցներից մեկում  «Մուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկների անձնագրերը հավաքել են, արգելում են մասնակցել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքացուն բերման ենթարկելիս Հայաստանի դրոշը ընկնում է ոստիկանի ոտքերի առաջ
12:45 11/05/2024

Քաղաքացուն բերման ենթարկելիս Հայաստանի դրոշը ընկնում է ոստիկանի ոտքերի առաջ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}