Բիլ Գեյթսը ԱՄՆ քոլեջների շրջանավարտներին գիրք կնվիրի
ԱՄՆ քոլեջների յուրաքանչյուր ուսանող, որն ավարտում է 2018 թվականին, կկարողանա անվճար ներբեռնել Հանս Ռոսլինգի «Փաստացիություն» գիրքը: Այս մասին գրում է բրիտանական The Guardian.թերթը՝ հավելելով, որ նման նախաձեռնությամբ է հանդես եկել Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը:
«Փաստացիություն» գրքի հեղինակը միջազգային առողջապահության հարցերով շվեդ բժիշկ և պրոֆեսոր է: Գիրքը լույս է տեսել ապրիլին, որում Ռոսլինգը պատմում է այն մասին, որ աշխարհը գտնվում է ավելի լավ վիճակում , քան մենք կարծում ենք:
Բիլ Գեյթսն այս գրքի համար ասում է՝ այն «ամենակարևոր գրքերից է, որ ես երբևէ կարդացել եմ» և «աշխարհի մասին մտորելու համար անփոխարինելի ուղեցույց է»:
Ակնկալվում է, որ գրքի անվճար էլեկտրոնային տարբերակը կստանա ԱՄՆ քոլեջների 4 միլիոն շրջանավարտ:
Բիլ Գեյթսի խոսքով՝ այս գիրքն օգտակար կլինի բոլորին, հատկապես նրանց, որոնք քոլեջն ավարտելուց հետո կյանքի նոր փուլ են մտնելու, գրում է Գազետա.ռու-ն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր