Գողացել են Ռումինիայում ՌԴ դեսպանի դրամապանակն ու փաստաթղթերը
Սիբիու քաղաք այցի ժամանակ գողացել են Ռումինիայում ՌԴ դեսպան Վալերի Կուզմինի դրամապանակն ու փաստաթղթերը, գրում է «Գազետա.ռու»-ն։
Դեսպանի մոտ եղել է շուրջ 550 դոլար, ինչպես նաև դիվանագիտական քարտը։
Դեսպանատանը հայտարարել են, որ առայժմ չեն կարող հաստատել այս ինֆորմացիան և հրաժարվել են մեկնաբանություններ ներկայացնել։
Ոստիկանությունը կատարվածի առնչությամբ նախաքննություն է սկսել։ Սիբիուի ոստիկանությունից հայտնել են, որ պարզում են չարագործի ինքնությունը։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը