Սահմանադրական դատարանի անունից կեղծ հայտարարություն է տարածվել. ՍԴ հայտարարությունը
ՀՀ Սահմանադրական դատարանից հայտնում են, որ երեկ՝ 2018թ. հունիսի 11-ին, զանգվածային լրատվության որոշ միջոցներում տեղ է գտել իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել դատավորների ընդհանուր ժողովից դատարանի թեկնածուի ընտրության ընթացակարգի վերաբերյալ:
«Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ ՀՀ սահմանադրական դատարանը նման հայտարարությամբ երբևիցե հանդես չի եկել, իսկ մամուլում տեղ գտած հայտարարությունները ՀՀ սահմանադրական դատարանի հետ որևէ առնչություն չունեն»,-հաղորդում են Սահմանադրական դատարանից:
Կեղծ հայտարարությունը հրապարակած «Արմենպրես» գործակալությունը տարածել է հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է. «Թյուրիմացությունն առաջացել է «Արմենպրես» լրատվական գործակալության խմբագրական անփութության պատճառով: Ժապավենում տեղ գտած լուրի թողարկման համար պատասխանատու խմբագիրն ազատվել է իր պարտականություններից»:
«Արմենպրես»-ը հայցել է ընթերցողների և բաժանորդների ներողամտությունը․ «Արմենպրես» լրատվական գործակալությունը հայցում է ընթերցողների ներողամտությունը. «ՍԴ-ին վերագրվող հաղորդագրությունը տեղ է գտել նաև մեր կայքում: Խմբագրական սխալի պատճառ հանդիսացած պատասխանատուները ենթարկվել են համապատասխան կարգապահական տույժի»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ