Մարուքյան. Ամեն տեղից վերկացող դարձել է հեղափոխական
«Սահմանադրական դատարանի անդամ նշանակելու շատ կարևոր հարցը շատ պասիվ ենք քննարկում»,- ՍԴ դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Պատգամավորը նշեց, որ որևէ առարկություն չունի Ելիզավետա Դանիելյանի մասնագիտական որակների, գիտական գորունեության հետ կապված, բայց իր պատկերացումներն այլ են. «Կարծում եմ՝ խորհրդարան պետք է ներկայացվեն դատավորի այնպիսի թեկնածուներ, ովքեր աչքի են ընկել, ովքեր եղել են դուրս կանգնած մյուս բոլորից, և այդ հանգամանքն էլ թեկնածուին պետք է բերեր այստեղ»։
Մարուքյանի խոսքով՝ պատգամավորներն իրենք հարցերով փնտրտուքի մեջ են։
«Ուզում են գտնել այն տարբերությունը, որ Դուք պետք է ունենաք մյուսների նկատմամբ, չգիտեմ՝ ով գտավ, ով ոչ, բայց ինձ համար կարևոր է, որ եղած դատական պրակտիկայում Դուք աչքի ընկած լինեիք այս առումով, որ ասեինք՝ գիտենք այս դատավորին, սկզբունքայնությամբ աչքի է ընկել, և այս հարցերն այստեղ չէին լինի»,- ասաց նա։
Մարուքյանը նկատեց, որ այսօր Հայաստանում հետխեղափոխական թրենդ կա. «Սա ձեզ չի վերաբերում տիկին Դանիելյան, բայց հեղափոխությունից առաջ մարդիկ որևէ բանով աչքի չէին ընկել, մեկ էլ հեղափոխություն է եղել, ասում են՝ վայ, չե՞ք հիշում, էն ժամանակ ես ինչպես էի պայքարում այս ռեժիմի դեմ։ Ժողողովուրդ ջան բոլորի արածն ու ասածը բոլորի աչքի դեմ է, ով ուր է եղել, ով որտեղ, ով ինչ է արել: Այդպիսի իրավիճակ կա, պարզ է, որ սա կապ չունի դատավորի ընտրության հետ, բայց գոնե ես հիշում եմ՝ ով ինչով է զբաղվել: Այս թրենդն ուղղակի աբսուրդի է մղում, որովհետև ամեն տեղից վերկացող դարձել է հեղափոխական: Իշխանությունների մի թթու խոսք ասել վախեցողներն այսօր քննադատում են։ Ասածս այն է, որ թրենդի մեջ ասում են կրքերը հանդարտվել են դատարանները սկսել են լավ որոշումեր կայացնել, ես այդպես չեմ կարծում։ Մի քանի հատ գործերով պատգամավորների տրված երաշխավորագրերով խափանման միջոց փոփոխելը սա դեռ չի նշանակում, որ դատական համակարգը սկսել է շնչել»։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ անդամի թեկնածու. Այսօր դատարանները բավական համարձակ փոխում են խափանման միջոցները
- Քվեարկել կամ չքվերակելը Ձեր ընտրության խնդիրն է. ՍԴ անդամի թեկնածուն՝ պատգամավորին
- Երբևէ չեմ առնչվել վերևից ճնշման դեպքի. ՍԴ դատավորի թեկնածուն՝ Մելքումյանին
- ԱԺ-ում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրություն հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր