Կնյազ Սարոյանը՝ ԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչության ղեկավար
ԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունն այսուհետ կղեկավարի Կնյազ Սարոյանը: Հիշեցնենք, որ վարչության նախկին պետ Արսեն Բաբայանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,
սիրով տեղեկացնում եմ, որ ՀՀ ԱԺ աշխատակազմը համալրվեց ևս մեկ պրոֆեսիոնալով։ ԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչության ղեկավարումը վստահորեն հանձնում եմ նոր ղեկավարին։
Ձեզ եմ ներկայացնում ոլորտի գիտակներից մեկին, Կնյազ Սարոյանին, ում այսուհետ կարող եք դիմել հարցերով ու վարչության մյուս գործառույթների իրականացման առաջադրանքներով։ Կնյազին թեև կարճ ժամանակ է, որ ճանաչում եմ, բայց վստահություն ունեմ, որ արդյունավետ է աշխատելու»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Բաբայանը:
Կնյազ Սարոյանը ծնվել է 1990 թվականի փետրվարի 15-ին՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում:2007-2011թթ. սովորել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքագիտություն բաժնում:2011-2013թթ. սովորել է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում:2011- 2013 թթ.՝ թղթակցել է Panorama-ին որպես քաղաքական մեկնաբան:2013-թվականից առ այսօր հանդիսանում է ԵՊՀ ասպիրանտ:2013-2017թթ. աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրում»՝ որպես փորձագետ:2018թ.-ի հունվարից մինչև մայիսի 15-ը եղել է ՀՀ կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» Ներքին հիմնախնդիրների ուսումնասիրությունների ծառայության ղեկավարը:Մի շարք ավելի գիտական հոդվածների հեղինակ է: Մասնակցել է բազմաթիվ միջազգային կրթական նախագծերի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան