Իսրայելում գտել են աստվածաշնչյան թագավորի մանրաքանդակ
Իսրայելի հյուսիսում հնագույն Ավել-Բեֆ-Մաահա քաղաքում գտնվել է շուրջ 2800 տարեկան մանրաքանդակ: Ենթադրվում է, որ ներկայացված է աստվածաշնչյան թագավոր:
Ռիա նովոստին գրում է, որ Երուսաղեմից ուսանող-ինժեներ Մարիո Տոբիան հայտնաբերել է քանդակը հնագույն քաղաքում անցած տարի, որը մի քանի անգամ հիշատակվում է Աստվածաշնչում:
5,6 սմ-անոց քանդակի գլուծը 5,1 սմ է: Հնագետի խոսքով, ինչ- որ ժամանակ այն եղել է ոչ մեծ քանդակի մաս:
«Չնայած փոքր չափի, այն եզակի հնարավորություն է տալիս նայել անցյալից հայտնի մարդու աչքերին: Մենք ենթադրում ենք, որ ներկայացված է թանգավոր, բայց չենք կարող ապացուցել»,- ասել է նա:
Պեղումները շարունակվում են: Հնագետները հույս ունեն, որ կգտնեն այլ արտեֆակտեր, որոնք կօգնեն պարզել, թե ով է ներկայացված մանրաքանդակում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան