Քեմալականների թեկնածուն` Էրդողանի մասին. «Այդ հոգնած մարդն այլևս չի կարող պայքարել ճգնաժամի դեմ»
Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեն Ստամբուլում կազմակերպված նախընտրական քարոզարշավի ընթացքում քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Ինջեն նշելով, որ Թուրքիան Էրդողանի վարած քաղաքականության հետևանքով հայտնվել է տնտեսական ճգնաժամի եզրին, ասել է.
«16 տարվա կառավարումից հետո Էրդողանը ժողովրդին թխվածք է խոստանում, ընդ որում հայտնի չէ դա շոկոլադե թխվածք է, թե չամիչով։ Դիմում եմ ձախակողմյան և աջակողմյան հայացքներ ունեցող, գլխաշոր հագնող և չհագնող թուրքերին, քրդերին, ալևիներին, սուննիներին: Եթե ուզում եք անվճար թխվածք ուտել, գնացեք ձայն տվեք Էրդողանին, իսկ գործարաններում աշխատել ցանկացողները թող ինձ ձայն տան։ Թուրքիան խորտակվում է։ Ինչո՞ւ Էրդողանը գնաց ընտրությունների։ Որովհետև երկիրը տնտեսական ճգնաժամի եզրին է և նա էլ այդ մասին գիտի։
Այդ հոգնած մարդը այլևս ի վիճակի չէ պայքարել ճգնաժամի դեմ։ Եթե Էրդողանը, նորից ընտրվի ապա 1 թուրքական լիրան կարժենա 8-10 դոլար։ Մենք խորտակվում ենք։ Թուրքիան նոր մարդու կարիք ունի»։
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան