Էրեբունիում անչափահասների նկատմամբ բռնության գործն ուղարկվել է դատախազին
Էրեբունու վարչական շրջանի տարածքում բողոքի ակցիայի մասնակից անչափահասների նկատմամբ ապրիլի 20-ին կիրառված բռնության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ մեղադրանք է առաջադրվել 4 անձի, Ս. Հակոբյանին ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, Գ. Ազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, Ս. Բաղդասարյանին և Վ.Մ խիթարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Հարակից հրապարակումներ`
- Մեղադրանք՝ Էրեբունի վարչական շրջանի տարածքում անչափահասի նկատմամբ բռնություն գործադրելու համար
- Պարզվում են Էրեբունի վարչական շրջանում անչափահասի նկատմամբ կիրառված բռնության հանգամանքները
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին