Ներսես Նազարյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Ներսես Նազարյանը ԱԻՆ նախարարին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը:
Նրա խոսքով՝ դիմումում նշված է, որ աշխատանքից ազատվելու պատճառը պայմանավորված է կենսաթոշակի անցնելու հետ:
Նանա Գնդոյանը նշեց , որ նրա դիմումը կբավարարվի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան