Հաղորդավարուհին հենց ուղիղ եթերի ժամանակ ազատվել է աշխատանքից
Քուվեյթցի հեռուստահաղորդավար Ամալ Ալ-Ավադին ազատվել է աշխատանքից հենց ուղիղ հեռարձակվող շոուի ընթացքում: Լենտա.ռու-ն, հղում անելով Metro-ին, գրում է, որ պատճառը եղել է հանդիսատեսի դժգոհությունը նրա հագուստից:
Հաղորդման ժամանակ նա լսել է, որ խմբագիրը հրամայել է անհապաղ դադարեցնել եթերը: 29-ամյա աղջիկան գրեթե անմիջապես հեռացրել են աշխատանքից: Ավելի ուշ Snapchat-ի եթերի ժամանակ հաղորդավարը պազաբանել է, որ նա պայմանագրում նշված որևէ կետ չի խախտել: Պարզվել է, որ հեռացման պատճառը եղել է հաղորդավարուհու հագուստը, որը վրդովեցրել է հադիսատեսին: Նրանց կարծիքով, նման հագուստ չի կարելի կրել մահմեդականների համար սուրբ ամիս Ռամադանի ժամանակ:
«Հեռուստահաղորդավարը Ռամադանի ժամանակ պետք է համեստ լինի»,- գրել են հեռուստաալիքի աշխատողները Թվիթերում:
Հաղորդավարուհու որոշ երկրպագուներ փորձել են նրան պաշտպանել՝ վստահեցնելով, որ աղջիկն ազատ է հագուստի ընտրություն հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան