Մեկ շաբաթում ԱՄՆ-ում վաճառվել է Բիլ Քլինթոնի վեպի 250 հազար օրինակ
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի The President is Missing («Նախագահն անհետացել է») վեպը դարձել է Amazon-ի ամենավաճառված գիրքը: Ռոսբալթը գրում է, որ անցած շաբաթ վաճառվել է շուրջ 250 հազար օրինակ: Հստակեցվում է, որ խոսքը գնում է ոչ միայն վեպի տպագիր տարբերակի մասին, այլ նաև էլեկտրոնային ու ձայնային:
Քլինթոնը վեպը գրել է լրագրող Ջեյմս Փաթերսոնի հետ համատեղ: Վեպի սյուժեն ծավալվում է ԱՄՆ-ի վրա կիբերհարձակման շուրջ, որը վտանգ է սպառնում ողջ մարդկությանը, ում պետք է փրկի ԱՄՆ հորինված նախագահ Ջոնաթան Լինքոլն Դանկենին
Գիրքը վաճառվում է հունիսի 4-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին