Սան Ֆրանցիսկոն առաջին անգամ աֆրոամերիկուհի քաղաքապետ կունենա
Աֆրոամերիկուհի Լոնդոն Բրիդը հաղթել է Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետի ընտրություններում և դարձել այդ պաշտոնում ընտրված առաջին սևամորթ կինը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ աղբյուրի՝ հունիսի 5-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների արդյունքների ամփոփումը տևել է ավելի քան մեկ շաբաթ:
Արտահերթ ընտրությունները նշանակվել են նախորդ տարվա դեկտեմբերինՍան Ֆրանցիսկոյի քաղաքապետ Էդվին Լիի հանկարծամահ լինելուց հետո: Ընտրապայքարը եղել է երեք թեկնածուի՝ Լոնդոն Բրիդի, ծագումով կորեացի Նյու Յորքի բնակչուհի Ջեյն Քիմի և նահանգի նախկին սենատոր Մարկ Լենոյի միջև, որը ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի։
Ձայների հաշվարկից հետո առաջին օրերին 66-ամյա Մարկ Լենոն առաջատարն էր, բայց հետո ավելի շատ ձայներ ստացել է Բրիդը:
Լոնդոն Բրիդը ծնվել է աղքատ ընտանիքում, նրան աղքատության մեջ մեծացրել է տատիկը:
Անդրադառնալով իր անձնական փորձին՝ նա խոստացել է, որ որպես քաղաքապետ կզբաղվի քաղաքում մատչելի բնակարանների կառուցմամբ, կօգնի աղքատներին: