Ֆրիդա Կալո ՝գերազանցելով ինքդ քեզ
Լոնդոնի Վիկտորիա և Ալբերտ թանգարանում շաբաթ բացվելու է «Ֆրիդա Կալո. ստեղծելով իր կերպարը» ցուցահանդեսը: Եվրանյուզը գրում է, որ առաջին անգամ մեքսիկացի հայտնի նկարչուհու անձնական իրերը կցուցադրվեն իր հայրենիքի և տուն-թանգարանի սահմաններից դուրս: Լոնդոնյան ցուցահանդեսում ներկայացվելու է նկարչուհու ավելի քան 200 անձնական իր՝ շրթունքների մատիտից ու շրթներկից մինչև հագուստ և ոտքի պրոթեզ:
«Ֆրիդայի անհատականությունը, նրա արտաքին տեսքը, նրա արվեստը՝ ամեն ինչ բեկվում է ֆիզիկական թուլության պրիզմայով: Ցավն ուղեկցել է նրան ողջ կյանքի ընթացքում, բայց նա կարողացել է հաղթահարել …»,- ասել է ցուցահանդեսի համադրողներից մեկը:
1954 թվականին Ֆրիդայի մահից հետո նրա ամուսինը նկարչուհու բոլոր անձնական իրերը հավաքել էր «Կապույտ տանը» Կոյոականում:
«Գաղտնի սենյակներն» ու դրանց գանձերը դարձել են հանրային սեփականություն միայն 2004 թվականին:
«Մեր ցուցահանդեսում առաջին տեղում Ֆրիդայի անձնական իրերն են: Նա նկարչուհին էր, բայց միաժամանակ մնացել է կին և արել ամեն ինչ, որ, չնայած հիվանդությանը, ամբողջությամբ ինքը ստեղծի իր կերպարը»,- ասել է համադրողը:
Հիանալ Ֆրիդա Կալոյի զարդեղենով, նկարներով, ընտանեկան ալբոմների լուսանկարներով հնարավոր է մինչ նոյեմբերի 4-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին