Փրկարարները շարունակում են կորած երեխայի որոնողական աշխատանքները
Հունիսի 14-ին, ժամը 00:56-ի դրությամբ ՀՀ ԱԻ նախարարի հրամանով հայտարարվել է, որ որոնողական աշխատանքները շարունակվելու են ուժեղացված ռեժիմով:
Որոնողական աշխատանքներին մասնակցում են ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Արագածոտնի ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը, 207 փրկարար (12 միավոր տեխնիկա), ոստիկանության 6 աշխատակից, 2 կինոլոգ` շներով և 52 կամավոր:
Որոնողական աշխատանքներն իրականացվում են 8 ուղղություններով. հետախուզվում են դաշտային տարածքները, ջրանցքի մոտակայքը, գյուղի անասնագոմերը, փողոցները, գերեզմանատունը և այգիները:
Դեպքի վայրում է գտնվել ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ից Այնթափում տանից դուրս եկած և անհետ կորած 14-ամյա Հայկը տառապում է աուտիզմով: Երեխան ոտաբոբիկ է, հագին եղել է կանաչ շապիկ, կիսաանդրավարտիք (շորտ): Երեխան խոսել չի կարողանում։
Հարազատներն ասում են, որ եթե որևէ մեկը տեսնի մոլորված տղային, թող մոտենա նրան, քայլի կողքով, կոնֆետ տա, որպեսզի երեխան չթաքնվի:
Հարակից հրապարակումներ`
- Վերսկսվել են 14-ամյա Հայկի որոնումները
- 14-ամյա Հայկի որոնումները շարունակվում են
- 14-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են
- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Որոնվում է 14-ամյա Հայկ Հարությունյանը