Հունաստանում լրագրողին ձերբակալել են երկրի ղեկավարությանը գնդակահարելու կոչերի համար
Հունաստանի ոստիկանությունը ձերբակալել է «Մակելիո» թերթի լրագրողին այն հրապարակման պատճառով, որտեղ նա կոչ է անում գնդակահարել նախագահին, վարչապետին և արտաքին գործերի նախարարին, ովքեր համաձայնվել են նախկին հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետության սահմանադրական անվանափոխությանը:
Ռիա նովոստին գրում է, որ թերթը հունիսի 13-ին հրապարակել է հոդվածը, ներկայացրել նաև լուսանկարներ: Դատախազությունն անմիջապես քրեական գործ է հարուցել «երկրի նախագահին վիրավորանք հասցնելու» և այլ հոդվածներով:
Լրագրողը ձերբակալվել է երեկ երեկոյան խմբագրության մոտից: