ԱՄՆ նախագահը շնորհավորել է հայ թեկնածուին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սատարում է Դենի Թարխանյանին: Թվիթերյան իր միկրոբլոգում Թրամփը շնորհավորել է նրան` ուրախություն հայտնելով Կոնգրեսի նախնական ընտրություններում նրա տարած հաղթանակի կապակցությամբ:
«Նա շատ լավ է աշխատել և արդյունքի հասավ: Հաջողություն եմ մաղթում նոյեմբերին»,-նշել է ԱՄՆ ղեկավարը:
Ի պատասխան Թարխանյանը շնորհակալություն է հայտնել ու նշել՝ քրտնաջան աշխատում են հաղթանակի հասնելու համար:
Հիշեցնենք, որ Դ. Թարխանյանն առաջադրված է Կոնգրեսի ընտրություններում Նևադա նահանգից: Նա բասկետբոլի հայտնի մարզիչ Ջերի Թարխանյանի որդին է, Հանրապետական կուսակցության անդամ:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց