Փարիզի իշխանությունները մտածել են՝ ինչպես պաշտպանել Էֆելյան աշտարակը ահաբեկիչներից
Փարիզի իշխանությունները որոշել են շրջապատել Էֆելյան աշտարակն ապակե պատով՝ հուշարձանի հիմքերն ահաբեկչությունից պաշտպանելու համար: Այդ պատը կփոխարինի մետաղե պարսպով, որով Ֆրանիսիայի խորհրդանիշը շրջապատվել է 2016 թվականից:
Բի-Բի-Սի-ի փոխանցմամբ, Փարիզի քաղաքապետի օգնականն ասել է, որ ապակե պատի բարձրությունը կազմելու է 2,5 մետր, որը կկանգնեցվի մինչև տարեվերջ աշտարակի հարավային և հյուսիսային կողմերից: Ավտոմեքենաների մասնակցությամբ ահաբեկչությունները կանխելու համար ապակե պատից առաջ տեղադրվելու է 420 պաշտպանական բլոկներ:
Աշտարակի արևմտյան և արևելյան կողմերի ժամանակավոր մետաղե ցանկապատի փոխարեն տեղադրվելու է մշտական, որը Փարիզի իշխանությունները համարում են ոչ էսթետիկ: Մետաղե պատնեշի բարձրությունը լինելու է 3,24 մետր, որը 100 անգամ փոքր է, քան Էֆելյան աշտարակի բարձրությունը:
Նախատեսվում է աշխատանքների համար ծախսել 35 միլիոն եվրո:
Մինչև այժմ քաղաքում ահաբեկչակական սպառնալիքը բարձր է, իսկ Էյֆեյլան աշտարակը համարվում է ահաբեկիչների համար ամենահավանական օբյեկտը:
Սպասվում է, որ 2018-ին Էֆելյան աշտարակը կունենա ավելի քան 7 միլիոն այցելու: Ներկա պահին աշտարակ մուտքը սահմանափակ է հակաահաբեկչական միջոցառումների պատճառով: Շենքը պաշտպանում է հատուկ ծառայությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան