Չեխիայի նախագահը լրագրողների առջև ներքնաշոր է այրել
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարմիր մեծ ներքնաշոր է այրել։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով POLITIKA24-ին։
Նա հայտարարել է, որ քաղաքականությունը պետք է իրականացնել մտքերի փոխանակման, ոչ թե ներքնաշորի հիման վրա։ Զեմանը հայտարարել է, որ «քաղաքականության մեջ կեղտոտ սպիտակեղենի» ժամանակներն անցել են։
Ակցիան իրականացվել է հրշեջների մասնակցությամբ։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Միլոշ Զեմանին շնորհավորել էր Չեխիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։