Հսկայական պիթոնը կուլ է տվել տնային տնտեսուհուն
Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում 8 մետրանոց պիթոնի մեջ կնոջ մարմին են գտել: Լենտա.ռու-նգրում է, որ ոստիկանության պետը հաղորդել է, որ 54-ամյա տնային տնտեսուհին կորել էր հունիսի 14-ին:
Նա գնացել էր տնից մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվող եգիպտացորենի դաշտ: Ընտանիքն ահազանգել էր, երբ կինը մինչև առավոտ չէր վերադարձել: Կնոջ քույրը որոնումների ընթացքում գտել էր հետքեր, կոշիկները, լուսարձակը և դանակը:
Դրանից հետո կինը դիմել է տեղի բնակիչների օգնությանը: Մի քանի ժամից նրանք գտել են հսկայական պիթոնին փքված փորով: Բնակիչները սպանել են օձին, բացել որովայնը և այնտեղ գտել կորած կնոջ մարմինը: