ԿԳՆ-ը լինելու է վերկուսակցական մարմին. Արայիկ Հարությունյան
«ՀՀ կրթության և գիտության նախարարությունը լինելու է վերկուսակցական մարմին, բայց ես համաձայն չեմ, որ նախկինում կրթության ոլորտում իշխող կուսակցության և կառավարության գործունեությունը եղել է վերկուսակցական: Զորօրինակ, բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը, որն աղավաղվեց»,-Կառավարության կողմից ներկայացված «Հանրակրթության մասին օրենքում» փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ այսօր ԱԺ-ում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն իր հերթին նշեց, որ կրթության ոլորտում Հայաստանն ունեցել է բավականին լուրջ ձեռքբերումներ:
«Ձեռքբերումներից մեկն էլ այն էր, որ մենք առաջարկեցինք երկարամյա փորձ ունեցող միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներին հնարավորություն տալ շարունակել աշխատել մինչև 2023 թվականը կամ հնարավորություն ունենալ հեռակա կարգով ձեռք բերել լրացուցիչ մասնագիտական կրթություն: Կրթության ոլորտում փորձառությունը մեծ արժեք է»,- ասաց խորհրդարանականը՝ իր հերթին ևս շեշտելով, որ կրթության ոլորտը վերկուսակցական ոլորտ է, որի բոլոր ծրագրերն ուղղված են եղել բացառապես կրթություն ստացողների շահերին:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր