Դեմ քվեարկածները շատ վատ են արել. Ալեքսանյան
Ես կողմ եմ քվեարկել Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն,- լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։
«Ո՞վ ա ասում, որ ես եմ եղել դեմ քվեարկածը։ Ես ասացի, որ կողմ եմ: Դեմ քվեարկածները շատ վատ են արել»,- նշեց պատգամավորը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե այցելե՞լ է Մանվել Գրիգորյանին, Ալեքսանյանն ասաց. «Մանվել Գրիգորյանին խի՞ պետք ա այցելեմ, մթամ չորս տարի շատ եմ այցելել, որ հիմա այցելեմ»:
ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ևս նշեց, որ կողմ է քվեարկել Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին:
Լրագրողների հարցին, թե չի՞ վախենում, որ իր տանն էլ ստուգումներ կանցկացվեն, Գևորգյանն ասաց. «Ես ոչ մի վախ չունեմ»։
Մեկ այլ հարցի, արդյո՞ք ինքը տեղյալ չի եղել, որ Մանվել Գրիգորյանի առանձնատանը նման իրեր են գտնվել, պատգամավորն ասաց. «Ավելորդ հարցեր եք տալիս, պրովոկացիա մի արեք»։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը