Հարավային Աֆրիկայում զբոսաշրջիկը փորձել է շոյել առյուծին և քիչ է մնացել կորցներ ձեռքը
Հարավային Աֆրիկայում զբոսաշրջիկը մեքենայի պատուհանից փորձել է շոյել առյուծին, սակայն կենդանին ի պատասխան մռնչացել է և փորձել հարձակվել նրա վրա: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Daily Mail-ին։
Տղամարդը վախեցել է և քիչ է մնացել ձեռքից գցի տեսախցիկը, հետո արագ փակել է պատուհանը։
«Իհարկե դա հիմարություն էր, առյուծը բավականաչափ մեծ ուժ ունի, որպեսզի մարդու ձեռքը բռնելով դուրս քաշի նրան մեքենայից, կամ էլ ներս ցատկի ու բոլորի հետ հաշվեհարդար տեսնի»,- ասել է սաֆարի այգու զբոսավար Նաաս Սմիթը:
Նաասը նաև ավելացրել է, որ «երբ մարդիկ նման կերպ են վարվում վայրի կենդանիների հետ, նրանք արժանի պատասխան են ստանում»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը