Մոսկվա-ղարաբաղյան հակամարտություն՝ կրկնվող հայտարարություն
Մոսկվան կանի իրենից կախված ամեն ինչ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Պատասխանելով Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման մասին հարցին՝ Զախարովան կրկնել է նախորդ ճեպազրույցում հայտնած հայտարարությունն այն մասին, որ հանդիպման հնարավորության մասին առաջին հերթին պետք է հայտարարեն Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները։
Նրա խոսքով, Ռուսաստանն ամբողջությամբ հավատարիմ է ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահ երկրի իր դերին։
«Ռուսաստանը կանի իրենից կախված ամեն բան, որպեսզի կառուցողական և արդյունավետ ներդրում ունենա ճգնաժամի կարգավորման հարցում։ Սա մեր ավանդական դիրքորոշումն է»,- ասել է Զախարովան։
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսական կողմի արձագանքները հայկական կողմին չեն բավարարում. Բալայան
- Բարենպաստ մթնոլորտի ձևավորումը նպաստում է Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը. Զախարովա
- Իսկ ով է Բելառուսը Հայաստանի համար
- «168 Ժամ» Բելառուսն Ադրբեջանին զենք է վաճառել Ռուաստանի օրինակով
- Զախարովա. Ռուսաստանը կշարունակի ակտիվ դեր խաղալ ԼՂ խնդրի կարգավորման գործում
- Մարիա Զախարովա. Ռուսաստանն ակտիվորեն փորձում է նպաստել ղարաբաղյան խնդրի լիարժեք կարգավորմանը
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ