Քաղաքագետ. «Եթե արտահերթ ընտրությունները ձգձգվեն, իրավիճակի թունավորում կսկսվի». «Փաստ»
«Փաստի» հետ զրույցում քաղաքագետ Սուրեն Զոլյանը, խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին՝ նշել է, որ դրանք որքան շուտ անցկացվեն, այնքան՝ լավ, քանի որ ներկայում բավականին անբնական իրավիճակ է, երբ խորհրդարանում այլ պատկեր է, իսկ գործադիրում՝ ժողովրդի կողմից ընտրված վարչապետի կաբինետն է:
«Այս անբնական վիճակը պետք է շտկվի, և ինչքան շուտ, այնքան լավ, բայց կան հարցեր, որոնց պետք է նախապատրաստվել: Այսինքն, պետք է այնպիսի օրենք և այնպիսի երաշխիքներ լինեն, որոնք ընդունելի լինեն և կկարողանան արտահայտել ժողովրդի կամքը: Կա նաև այլ հարց, ինչը նույնպես կարևոր է: Փաստորեն, քաղաքական դաշտն ամայացած է և որոշակի ժամանակ է հարկավոր, որպեսզի այլ քաղաքական ուժեր նույնպես ի վիճակի լինեն հեռանկարային ծրագրեր առաջարկել և ճգնաժամը հաղթահարելու ուղիներ գտնել: Բայց, նորից եմ կրկնում, ընտրությունները պետք է հնարավորինս շուտ կազմակերպել, քանի որ անցումային շրջանում ոչ միայն չի կարող խոսք գնալ երկրի առաջընթացի կամ զարգացման մասին, այլ իրավիճակը կարող է «թունավորվել», որը բնականաբար իր բացասական հետևանքները կթողնի ապագայի վրա: Ուստի, ճիշտ կլինի, որ արտահերթ ընտրություններն անցկացվեն ամենաուշը մինչև այս տարեվերջ»,-ասել է նա:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը