105-ամյա ամերիկուհին երկարակեցության գաղտնիք է համարել ալկոհոլն ու փարթիները
105-ամյակը նշած ամերիկուհին բացել է իր երկարակեցության գաղտնիքը: Դա կենսասիրությունն է և որևէ սահմանափակման բացակայությունը:
Լենտա.ռու-ն գրում է, որ Ֆլորիդայի Փալմ-Հարբոր քաղաքի բնակչուհի Հելեն Գրանյեն խոսոտվանել է, որ չի ծրագրել այսքան երկար ապրել: Նա ասել է, որ ծխում էր, գարեջուր խմում, ամբողջ գիշեր ման գալիս, պարում, հետո գնում աշխատանքի: Ամերիկուհին ասել է, որ իր նշանաբանն է՝ «Ապրիր քո կյանքով»: Գրանյեն խոստովանել է, որ շատ է սիրում մոլախաղեր և որ ամուսինն իրեն չի տարել Լաս Վեգաս՝ իմանալով կնոջ հակումների մասին: Միայն ամուսնու մահից հետո է կինը գնացել Վեգաս:
Գրանյեն 105-ամյակը նշել է մոտ ընկերների հետ էլիտար ծերանոցում, որտեղ ապրում է 9 տարի:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը