Հրդեհներ՝ խոտածածկ տարածքներում
Հունիսի 19-20-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվել է 150 քմ խոտածածկույթ, Ղարիբջանյան 104 հասցեում գտնվող թիվ 138 մանկապարտեզի մոտակայքում՝ 3000 քմ, Արագած փողոցի թիվ 93ա շենքի մոտակայքում՝ 500 քմ, Սիլիկյան թաղամասի 6-րդ փողոցի վերջնամասում գտնվող տներից մեկի մոտակայքում՝ 500 քմ, Կենտրոնական գերեզմանատանը՝ 7000 քմ, Անտառային փողոցի թիվ 39 տան մոտակայքում` 1000 քմ, Սեբաստիա փողոցի թիվ 161 հասցեում գտնվող բենզալցակայանի մոտակայքում` 3000 քմ, Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 8-րդ կմ-ի աջակողմյան հատվածում՝ մոտ 4000 քմ խոտածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը