Փաստաբանին զրկել են արտոնագրից
Փաստաբանների պալատի խորհուրդն օրեր առաջ քննելով քաղաքացի Անուշավան Ղազարյանի դիմումի հիման վրա հարուցված թիվ ԿԳ-17179 կարգապահական գործը որոշել է կարգապահական պատասխանատվության ենթարկել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Վահագն Մանուկյանին:
Փաստաբանների պալատից Panorama.am-ը տեղեկացավ, որ փաստաբանը մեղավոր է ճանաչվել Փաստաբանի վարքագծի կանոնակարգի մի քանի խախտումների համար, իսկ որպես տույժ փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է դադարեցնել փաստաբան Վահագն Մանուկյանի թիվ 749 արտոնագրի գործողությունը:
Պալատից հիշեցնում են, որ փաստաբանների պալատի խորհրդի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում բողոքարկման ժամկետն անցնելուց հետո:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը