«Ժամանակ». Ռուստամ Գասպարյանը քաղաքապետի ախորժակ ունի
«Ժամանակ» թերթը գրել է. «Վերջին օրերին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում պարբերաբար հանրահավաքներ են կազմակերպվում քաղաքապետի հրաժարականի պահանջով: Հանրահավաքները մեծ չեն՝ 40-50 երիտասարդներ հավաքվում են և բարձրաձայնում, որ քաղաքապետը պետք է հեռանա նոր իրողությունների պայմաններում:
Մեզ հասած տեղեկություններով՝ Արմավիրի քաղաքապետի հրաժարականի հետևում կանգնած է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, քանի որ նա վաղուց աչք ունի քաղաքապետի պաշտոնի վրա: Արմավիրի քաղաքապետի պաշտոնը Ռուստամ Գասպարյանին խոստացել էր նաև Աերժ Սարգսյանը: Ճիշտ է, վերջինս օբյեկտիվ պատճառներով չհասցրեց իր խոստումն իրականություն դարձնել, բայց Գասպարյանը, օգտվելով ստեղծված իրավիճակից, որոշել է իր ցանկությունները իրականություն դարձնել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը