Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, բնապահպանության նախարարի տեղակալ է նշանակվել Այսեր Ղազարյանը:
Մեկ այլ որոշմամբ, Լիանա Ղալթաղչյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
Կառավարության ղեկավարի այլ որոշումներով, կադրային փոփոխություններ են կատարվել Շիրակի մարզպետարանում:
Խաչատւոր Վարագյանն ու Սեյրան Պետրոսյանն ազատվել են Շիրակի մարզպետի տեղակալների պաշտոնակատարների պաշտոնից։
Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տիգրան Ղարիբյանը մինչև 6 ամիս ժամկետով նշանակվել է Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին փոխարինող: