Ռուստամյան. Պետք է ոստիկանությունը հանել վարչապետի ենթակայությունից
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը գտնում է, որ առաջնահերթ է ոստիկանության ենթակայության հարցը փոխելը: Այսօր ԱԺ-ում այս մասին նշեց նա, այսպես բացատրելով. «Քանի որ ոստիկանությանը նախատեսվում էր տալ հատուկ լիազորություններ և ստեղծել հատուկ ստորաբաժանում, որը պետք է ընտրական իրավունքը վերահսկի, դա նաև կառավության ծրագրով էր նախատեսված, և ոստիկանությունը չի կարող լինել վարչապետի ենթակայության տակ, որն ուղղակի շահագրգռվածություն է»:
Ռուստամյանի խոսքով՝ պետք է ոստիկանությանը հանել վարչապետի ենթակայությունից և տեղափոխել կառավարության ենթակայության տակ:
«Այս փոփոխությունը պետք է կատարել մինչև ընտրությունները: Կապ չունի թե վարչապետը, որ քաղաքական ուժն է ներկայացնում, որն էլ ներկայացնի, եթե ոստիկանությունը մնա վարչապետի ենթակայության տակ, առավելություն կստեղծի տվյալ քաղաքական ուժի համար»,- ավելացրեց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը