«Գազպրոմ»-ը նախատեսում է անկախ արտադրողներից ավելի քիչ գազ գնել
«Գազպրոմ» ընկերությունը 2018-ին նախատեսում է անկախ արտադրողներից 24 տոկոսով կամ մինչև 22.4 մլրդ խմ գազ գնել: «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է «Գազպրոմ»-ի ներկայացուցիչ Կիրիլ Սելեզնյովը:
«2017-ին անկախ արտադրողներից գնվել է մոտ 29,425 մլրդ խմ գազ: Այս տարի նախատեսվում է 22,405 մլրդ խմ գազ գնել»,-ասել է նա:
Աղբյուրը նշում է, որ 2017-ին Ռուսաստանում ընկերության գազի իրացման ծավալները 2016-ի համեմատ աճել են 7 տոկոսով:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը