Ինտերնետը 2019-ին վերջնականապես կհաղթի հեռուստատեսությանը
Հեռուստատեսությունը տասնամյակներ շարունակ եղել է տեղեկատվություն հիմնական կրողը, բայց շուտով վերջնականապես կկորցնի իր առաջատարությունը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, վիճակագրությունը ցույց է տալիս, որ արդեն հաջորդ տարի համաշխարհային մասշտաբով ինտերնետը կդառնա հիմնական մեդիան։
Ուսումնասիրության արդյունքները հրապարակել է Zenith մեդիագործակալությունը։ Վերլուծաբանները հաշվարկել են, որ ներկայիս տրենդների պահպանման դեպքում 2019 թվականին Երկիր մոլորակի յուրաքանչյուր բնակիչը միջինը կկորցնի 170,6 րոպե օն-լայն տիրույթում և միայն 170,3 րոպե հեռուստացույցի առջև։
Նման աճի հիմնական պատճառներից մեկն այն է, որ լայնորեն տարածվում են ոչ թանկ սմարթֆոններն ու զարգացող երկրներում մատչելի ինտերնետը, ինչի շնորհիվ համացանցն ամեն տարի ունենում է հարյուր միլինովար նոր օգտատերեր։ Zenith-ում ենթադրում են, որ 2019-ին մեդիասպառման քառորդից ավելին կլինի բջջայինների միջոցով։
Փորձագետերը նշում են, որ մարդիկ սկսում են ավելի շատ ժամանակ անցկացնել ինտերնետում։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը