Այս կարճ ժամանակահատվածում նա արդեն կարողացել է շատ հարցեր կարգավորել նախարարությունում. Նազարյանը՝ Թանդիլյանի մասին
«Ռեյտինգային ընտրակարգը պետք հանվի և ամբողջական համամասնական ընտրակարգ լինի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը։
Նրա խոսքով՝ լրացուցիչ մեխանիզմներ պետք է մտածվեն, որ ցուցակները արտացոլեն ընտրողների իրական պատկերը։
«Մենք նաև ուզում ենք, որ եթերով բոլոր կուսակցություններին հնարավորություն տրվի հավասարաչափ արտահայտվելու, ներկայացնելու իրենց դիրքորոշումները, իրենց ծրագրերը», - ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է ՀՅԴ առաջարկին, որ պետք է վերանայել, բայց պահպանել ռեյտինգային համակարգը, նա նշեց, որ աշխատանքյաին խումբը ստեղծվել է հենց այդ նպատակով, որպեսզի քննարկի յուրաքանչյուր առաջարկություն։
Անդրադառնալով ուժային կառույցների՝ վարչապետի ենթակայությունից հանելուն՝ Նազարյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ այս կարճ ժամանկահավտածում հնարավոր է այդ կառուցվածքային փոփոխությունները իրականացնել, իսկ այդ մարմինների անկախության հետ կապված որևէ կասկած չունեմ։ Անցած օրերի իրադարձությունները ևս մեզ համար ապացույց են, որ իրավապահ մարմինները և դատական համակարգը գործում են շատ ազատ»։
Խոսելով Մանե Թանդիլյանի պաշտոնավարման շարունակումից, «Ելք»-ի պատգամավորն ասաց, որ ուրախ է դրա համար:
«Կարծում եմ՝ այս կարճ ժամանակահատվածում նա արդեն կարողացել է շատ հարցեր կարգավորել նախարարությունում, ունի շատ ծրագրեր, հուսով եմ, որ հնարավոություն կտրվի դրանք իրականացնել»,- ասաց Նազարյանը:
Հարակից հրապարակումներ`
- ԸՕ փոփոխություններով զբաղվող աշխատանքային խումբն փակ նիստ է անցկացնում
- ԸՕ նախագծի վերաբերյալ առաջարկները շատ տրամաբանական են. Ռուստամյան
- Մանե Թանդիլյան. Ես պատրաստ եմ շարունակել նախարարի պաշտոնում իմ գործունեությունը
- «Լինել, թե չլինել սկզբունքային»՝ Մանե Թանդիլյանը կշարունակի պաշտոնավարել
- ԱԺ 4 խմբակցությունները պատրաստակամ են սկսել քննարկումներ ԸO փոփոխությունների շուրջ
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը