ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև հարաբերությունները գերազանց և զարգացած հարաբերություններ են. դեսպան
«Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև հարաբերությունները կարելի է գնահատել որպես գերազանց և զարգացած հարաբերություններ, հատկապես ԱՄԷ դեսպանության բացումից հետո՝ վերջին 3 տարիների ընթացքում»,- լրագրողների հետ հանդիպման այսօր ասաց Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասեմին:
«Մեծացել է էմիրաթցի զբոսաշրջիկների այցը Հայաստան: Եթե 2013 թվականին Հայաստան էր այցելել մոտավորապես 400, ապա 2017-ին՝ 8350 էմիրաթցի, աճել է նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը: Եթե 2016 թվականին առևտրաշրջանառությունը եղել է 110 միլիոնի, ապա 2017-ին՝ մոտավորապես 240 միլիոնի չափով: Մենք ակնկալում ենք, որ երկու երկրների միջև հարաբերություններում մեծ զարգացում տեղի կունենա: Էմիրաթցիները հետաքրքրված են Հայաստանում տարբներ ոլորտներում ներդրումներ կատարելով: Դեսպանությունն իր հերթին հեշտացնում է ներդրումների գործընթացը: Հայաստանում ներդրումներ գրավող մթնոլորտ է, տնտեսական զարգացում է նկատվում: Մենք կարծում ենք, որ ներդրումներ կատարելու լավ հնարավորություններ կան։
Միաժամանակ, մի շարք ոլորտներ բաց են համագործակցության համար՝ մշակույթ, տնտեսություն, զբոսաշրջություն, էներգետիկա»,- ասաց դիվանագետը:
Ալ Կասամին նաև նկատեց, որ Հայաստանում էմիրաթական հիմնական ներդրումներն էնրգետիկայի ոլորտում են։ Այդ ներդրումները կարող են լինել ինչպես ուղղակի ներդրումներ, այնպես էլ հայ գործընկերների հետ համատեղ: Ներդրումներ կատարվում են նարև զբոսաշրջության, առևտրի ոլորտներում: «Եթե 2016 դեկտեմբերին «Ալ Արաբիան» և «Ֆլայ Դուբայը» դեպի Հայաստան և Հայաստանից ԱՄԷ կատարում էին շաբաթական ընդամենը 6 չվերթ, ապա 2017 թվականին չվերթերի թիվ հասել է 18-ի:
Էմիրաթցի զբոսաշրջիկները Հայաստանում սիրում են հատկապես Ջերմուկը, Սևանը, Ծաղկաձորը, Հաղարծինը, ինչպես նաև Երևանը»,- ասաց նա։
Դեսպանը խոստացավ, որ առաջիկայում ներդրումների համար նոր ոլորտներ են բացվելու:
Ինչ վերաբերում է հայ ձեռնարկատերերին, ապա ԱՄԷ-ում կապիտալի ներդրումներ կատարում են ինչպես հայ անհատ ձեռներեցներ, այնպես էլ կազմակերպություններ, քանի որ ԱՄԷ-ն ներդրումների համար բավական հարմար երկիր է:
Ջասիմ Մուհամմադ Ալ Կասեմին նշեց նաև, երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունները մշտապես զարգանում են, տեղի են ունենում փոխայցելություններ:
«Մենք շատ հետաքրքրված ենք հոկտեմբեր ամսին Հայաստռանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովով: Այս առիթը մենք կօգտագործենք՝ հայտարարելու, որ ԱՄԷ-ն ցանկանում դառնալ ֆրանկոֆոնիայի մշտական անդամ»,- նշեց արտակարգ և լիազոր դեսպանը:
Հարակից հրապարակումներ`
- Արաբական մի շարք երկրներում խնդիրները շարունակվում են մինչ այժմ. Հայաստանում ԱՄԷ դեսպան
- Արցախյան հիմնախնդրի հարցում ԱՄԷ-ի դիրքորոշումը խաղաղ լուծումն է. Ջասիմ Մուհամմադ Ալ Կասեմի
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը