Հարավային Կովկասում փակ սահմանները բացասաբար են ազդում տնտեսության վրա
«Հարավային Կովկասում սահմաների մեծ մասը փակ է, ինչն իր բացասական ազդեցությունն է թողնում տարածաշրջանի տնտեսական զարգացման վրա»,- այսօր կայացած քննարկման ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի գիտաշխատող, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը:
Նրա խոսքով, իննսունականներից սկսած՝ շրջափակման հետևանքով տարածաշրջանում տնտեսական ամենամեծ անկումը գրանցվել է Հայաստանում: Հարավային Կովկասի երկրներն, ամեն դեպքում, հետագայում լավ են արձագանքել տնտեսության բարեփոխումներին:
Անդրադառնալով Ադրբեջանի տնտեսությանը՝ բանախոսը նկատեց, որ նավթի հանածոներն այդ երկրում գնալով ավելի ու ավելի են պակասում, և արդեն 2040 թվականին՝ 2017 թվականի համամետ, կնվազեն 10-15 տոկոսով:
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա Հրանտ Միքայելյանը շեշտեց՝ այդ երկրի տնտեսությունը մեծապես շահեց համաշխարհային էկոնոմիկայի մեջ մեծաքանակ ներդրումներ կատարելու մոդելի ներդրման շնորհիվ:
«Հայաստանը նմանօրինակ մոդել որդեգրեց 2012-2013 թվականներին»,- հիշեցրեց Հրանտ Միքայելյանը:
Ինչ վերաբերում դեռևս Խորրհրդային միության տնտեսությանը, ապա քննարկմանը ներկա Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը շեշտեց՝ այն, ճիշտ է միասնական էր, սակայն չպետք է մոռանալ, որ տնտեսական ենթակառուցվածքները ԽՍՀՄ յուրաքանչյուր երկրում խիստ տարբեր էին:
Իսկանդարյանը նաև հիշեցրեց՝ Հայաստանը ԽՍՀՄ մոտք գործեց թույլ տնտեսությամբ, նոր-նոր սկզբնավորվող բարձրագույն կրթության համակարգով:
«Այսօր մենք ունենք բոլորովին այլ հասարակություն և սոցիալական ենթակառուցվածքներ, կրթության այլ որակ, դեմոգրաֆիական լորովին այլ պատկեր»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը