Սկզբունքայնությունն ունի նպատակ՝ բարեփոխել օրենքը. Մանե Թանդիլյան
«Սկզբունքայնությունն ունի նպատակ՝ բարեփոխել օրենքը: Բազմաթիվ անգամներ ասել եմ՝ պետության շահն առաջնային է ինձ համար, առաջնային է կուտակային համակարգի այնպիսի տեսքով ներդրումը, որն ընդունելի կլինի լայն հասարակության համար»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն՝ անդրադառնալով իր պաշտոնավարման շարունակելուն:
Նշենք, որ կառավարության նիստում նախարարը նշեց՝ կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ նախագիծ կներկայացնի:
Հարցին՝ այնտեղ լինելո՞ւ է պարտադիր բաղադրիչը, Մանե Թանդիլյանն ասաց, որ կներկայացնի նախագիծը և հանրության հետ քննարկումների արդյունքում կունենան այն տեսքը, որը ընդունելի, հասկանալի ու ընկալելի կլինի։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը